• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Հո Շի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Դուոնգ Ան Դըքի հետ:

28 հունիսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Հո Շի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Դուոնգ Ան Դըքի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 28-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Հոշիմին քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ (փոխքաղաքապետ) պարոն Դուոնգ Ան Դուքի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության, քաղաքների ու նահանգների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցերը:

Դեսպան Կաժոյանը կարևորեց երկու երկրների քաղաքների և նահանգների միջև համագործակցության զարգացումը և խորացումը՝ նշելով, որ Հոշիմին քաղաքի ժողովրդական կոմիտեին դեսպանության կողմից փոխանցվել է Գյումրի–Հոշիմին քաղաքների միջև քույր-քաղաքների փոխըմբռնման հուշագրի նախագիծը և դեսպանությունն ակնկալում է Հոշիմին քաղաքի ժողովրդական կոմիտեի արձագանքը:

Հոշիմին քաղաքի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Դուոնգ Ան Դուքն ընդգծեց, որ Գյումրի–Հոշիմին քաղաքների միջև քույր-քաղաքների փոխըմբռնման հուշագրի կնքումը նոր խթան կհաղորդի երկու քաղաքների միջև համագործակցության զարգացմանը` նպաստելով երկու քաղաքների պատվիրակությունների հաճախակի այցերի կազմակերպմանը:

Հանդիպմանը մասնակցում էին դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և դեսպանի օգնական տիկին Նգույեն Տան Տամը, իսկ վիետնամական կողմից՝ Հոշիմին քաղաքի ԱԳՆ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ պարոն Ֆամ Դուտ Դիեմը, այլ պաշտոնյաներ և փորձագետներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: